«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետևաբար անջատվելու համար պետք է նախ և առաջ միացած լիներ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են «անջատում հանուն փրկության» հայեցակարգը։ Հարկ է իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ։ Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում 1990-ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենքների համաձայն։

Արցախը հռչակել է իր անկախությունը՝ օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որն ի դեպ ՄԱԿ-ի նպատակներից է։

Ուստի ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը»:

Տեսանյութեր

Լրահոս