ԱՄՆ-ն անհանգստացած է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ է անում անցկացնելու ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար:
Միացյալ Նահանգները հետեւում են Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից:
Ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին, news.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։
Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին:
Ադրբեջանի մարտական դիրքերում շինարարական և ամրացման աշխատանքների տեսանկյունից որևէ արտառոց բան չի կատարվում, որը նախկինում չի արվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 5,9 միլիոնը, ինչը 15 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստան է արտահանել ավելի քան 47 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ վերջին հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ է բնորոշել ՀՀ-ՌԴ հարաբերությունները․ արդեն երկար ժամանակ է, թե՛ ռուսական քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակները պնդում են, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն խորը պատմաքաղաքական հիմքեր, և ներկայիս քաղաքական տարընթերցումները չեն կարող ավելի ազդեցիկ լինել, քան մեր հարաբերությունները։
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու:
«Հնչում է ինչ-որ բանաձև, թվում է, թե Կառավարությունը պետք է ինչ-որ նախագծեր մշակի, իրականացնի, բայց այդ բանաձևը մնում է օդում կախված: Ասենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». սա հսկայական բանաձև է. թե՛ ԱԳՆ-ում, թե՛ մյուս նախարարություններում մենք պետք է տեսնեինք հստակ նախագծերի քննարկումներ. չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
«Նկատելի է վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի ցանկություն, որը ևս խնդրահարույց թեմա է ԵՄ-ի համար՝ հաշվի առնելով ԵՄ-ի ներսում առկա միգրացիոն խնդիրները, առանձին երկրների դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանից նախկին հոսքերը: Դեռ վաղ է ասել, թե երբ երկխոսությունը կմեկնարկի, քանի որ որոշակի աշխատանք պետք է իրականացվի այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ:
Իրաքի վարչապետ Աբդել Մահդին խոստացել է առարկայական կադրային փոփոխություններ իրականացնել կառավարությունում, որոնք կբավարարեն ցուցարարների պահանջները, ինչպես նաև բարեփոխել ընտրական համակարգը:
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս…
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ:
Անհայտ անձինք Մեքսիկայի հարավում հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների խմբի վրա:
Գվատեմալայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Բեռլինում Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա:
Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի:
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ:
Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա նոյեմբերին «դեղին բճկոնավորների» շարժումն սկսվելու պահից ձերբակալել է շարժման ավելի քան 10 հազար կողմնակիցների:
Մոլորակի միլիարդատերերի միագումար կարողությունը 2018 թվականին 8,5 տրլն դոլարով նվազել է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո:
Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով:
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սաստկացումը Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չեն դադարեցնի ՉԺՀ-ի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G-ի բնագավառում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով տարեկան հաշվարկով կրճատվել է 14,9 տոկոսով եւ կազմել 447,83 միլիարդ դոլար:
«Արցախյան հիմնահարցի բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է իրավիճակի ապակայունացումը թույլ չտալու և ստատուս-քվոն պահպանելու վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առարկային:
Ֆրանսիա աջակցում է զենքի սահմանափակման հետ կապված ցանկացած նախաձեռնության , և կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին երկարաձգել հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը: