Բաժիններ՝

Ասանժը, Մենինգն ու Սնոուդենն առաջադրվել են Նոբելյան մրցանակի

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանն այդ մրցանակին է առաջադրել Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին և Էդվարդ Սնոունդենին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Նոբելյան կոմիտե ուղարկված Կորիգանի նամակին։

Նրանք բոլորն առանձին-առանձին առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն չեն ստացել այն, այս անգամ առաջադրվել են միասին։

«Առանձին նրանք դրսևորել են քաջության անթիվ օրինակներ՝ բացահայտելով իշխանությունների ապօրինի գործողությունները, իսկ միասին նրանց կյանքերը, ինքնանվիրումն ու անձնուրացությունը ցուցադրում են մարդկային ոգու մեծությունը»,-գրել է Կորիգանը։

Կորիգանը Նոբելյան մրցանակ է ստացել 1976 թվականին՝ Հյուսիսային Իռլանդիայում կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված աշխատանքի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031