Բաժիններ՝

Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ՝ մերժելով ԱՄՆ-ին նրա արտահանձման հարցի քննության ընթացքում նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես առարկայական հիմքեր ունեմ համոզված լինելու, որ, եթե նա ազատ արձակվի, ապա չի ներկայանա արտահանձման հարցի քննարկմանը: Այդ պատճառով նա պետք է մնա կալանքի տակ»,- նշել է դատավորը:

2010-ին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ մեղադրվող Ասանժը 2012-ի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների պահանջով: Արտահանձնման դատական լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքների խախտման 17 հոդվածների համար: ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս