Բաժիններ՝

Իրանի համար կարևոր չէ` ԱՄՆ-ը կվերադառնա՞ միջուկային գործարքին, թե ոչ. Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, որ Իրանի համար կարևոր չէ` Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերադառնա՞ միջուկային գործարքին, թե ոչ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Խամենեին նշել է, որ կարևորը պատժամիջոցների չեղարկումն է:

«Մենք չենք պնդում, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին: Դա մեր գործը չէ` կվերադառնա՞ն նրանք, թե ոչ: Մեր պահանջը պատժամիջոցների չեղարկումն է: Դա իրավունք է, որը վաստակել է իրանցի ժողովուրդը»,- նշել է հոգևոր առաջնորդը՝ հավելելով, որ Վաշինգտոնի՝ միջուկային գործարքին վերադառնալը իմաստ կունենա միայն պատժամիջոցների չեղարկման պարագայում:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պարտավոր են ապահովել Իրանի այդ իրավունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031