![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1039624.jpg)
Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին:
«Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման (ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում) հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը: