Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ԱՄՆ-ում մեկ օրում ավելացել է 180.000-ով

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում աճել է ավելի քան 180 հազարով, մահացել է 1903 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ջոնս Հոփքինսի հետազոտությունների մասնավոր համալսարանը, որը հավաքագրում է դաշնային, տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ հասանելի աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 180 477 նոր դեպք:

Կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլից մինչ օրս ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 20, 8 մլն դեպք, մահացել է ավելի քան 353 հազար վարակակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս