Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում

Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Fidesz» կուսակցությունը հաղթանակ է տարել երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Օրբանի կուսակցությունը ստացել է քվեների 58 տոկոսը, իսկ վեց ընդդիմադիր կուսակցություններից կազմված դաշինքի օգտին քվեարկել է հունգարացի ընտրողների 31 տոկոսը։

«Մենք այնպիսի մեծ հաղթանակ ենք տարել, որ այն կարող են տեսնել ոչ միայն Բրյուսելից, այլև լուսնից», – հայտարարել է Օրբանը։

Օրբանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել իրենց կուսակցության օգտին:

Նա ընդգծել է, որ ընդդիմությունը պարտություն է կրել ի հեճուկս այն բանի, որ դաշինք է ստեղծել, որին «աջակցում էին մի շարք միջազգային ուժեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս