Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ, պայքարը շարունակելու ենք․ Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։

Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրոյցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։ Ցանկացած շփման ու հանդիպամ ընթացքում մենք դա շեշտում ենք։ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին չենք էլ մտածում, ԱՀ-ն դե ֆակտո կա, ղեկավարվում է Սահմանադրությամբ։ Այլ կարգավիճակում Արցախը պատկերացնել անհնարին է։ Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում։ Իհարկե դե յուրե ճանաչման առումով շատ ժամանակ ունենք անցնելու, պայքարելու, տարիներ, տասնամյակներ։ Պայքարը պիտի շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը հարգող երկրների հետ։

Այդ առումով վիճակը բարդացել է, քանի որ միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, ստորադասում են արցախյան խնդիրը։ Այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում։ Դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության ազգերի ինքնորոշման նորմը և մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում։

Դա զիջելու որևէ ցանկություն չունենք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի տարածքային ամբողջականության նորմի հետ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս