Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու տարածաշրջանում պատմական սահմանները փոխելու մտադրությանն անգամ. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը:

Այս մասին հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Նախարարը նախ նշեց, որ Կապանում հյուպատոսության հիմնումով ավելի հարմար և դյուրին պայմաններ կստեղծվեն՝ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու համար:

«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Հայաստանի և Իրանի առնևտրաշրջանառությունը մոտ 700 մլն դոլար է: Հանդիպմանը երկու նախարարները պայմանավորվել են հասցնել այն մինչև 1 մլրդի:

Տեսանյութեր

Լրահոս