«Իհարկե, անդամակցության հարցը քննարկումների մաս կկազմի, քանի որ դա կարևոր է շատ առաջնորդների համար»,- ասել է նա:
Իրանը դրական է գնահատում Սիրիայի նկատմամբ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինայի հետ համաձայնագրին գաղտնի տեղեկատվությունը Կիեւին փոխանցելու շուրջ, որն ունի Միությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այդ 5 կետերը որևէ դեպքում առաջարկ չեն, դրանք թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրի իրագործման հերթական փուլն են, որը դրվել է մեր պետության առջև՝ որպես հերթական ստորագրման փաստաթուղթ: Ապացույցը նրա, որ Հայաստանը չունի արտգործնախարար և իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել մեր շահերը, հենց իր խոսքն է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի շրջանակում մարտի 24-ին տեսակապի միջոցով հանդես կգա եվրոպացի առաջնորդների դիմաց:
Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:
Թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի ամենախոշոր ընկերությունը՝ «ASELSAN»-ի և արտասահմանյան պատվիրատուի միջև, որի անունը չի հրապարակվում, կնքվել է համաձայնագիր հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պահեստամասերի մատակարարման վերաբերյալ:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսուհետ պարետային ժամ կգործի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Այս մասին մարտի 23-ին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Լեհաստանի առաջարկն Ուկրաինա դաշինքի խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայի շուրջ:
168.am-ը մի քանի անգամ գրել է, թե նախկինների օրոք ինչպիսի դիրքեր են կառուցվել, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողությանն են անցել, և որոնք զարմանք են առաջացրել անգամ Ադրբեջանի ղեկավարության մոտ:
Նա հայտնել է, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպանությանն առաջարկվել է շարունակել աշխատանքը 1+4 ձևաչափով, այսինքն՝ դեսպան և չորս աշխատակից:
Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներն ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին չորեքշաբթի կառավարության հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինտերնետային առևտրով զբաղվող հանրահայտ «Amazon» ընկերությունը հայտնել է Թուրքիայում 100մլն դոլարի ներդրում անելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանություն հոդվածով մարտի 22-ին Նոր Մոսկվայում օտարերկրացիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային հակամարտության պատճառով, որն ավարտվել է մեկ մարդու դանակահարությամբ: Այդ մասին աղորդել են ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին՝ հասկանալու կողմերի ռազմական կարողությունների մակարդակը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ և հիմնականում սպառազինություն ձեռք է բերում ՌԴ-ից:
Ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։
Ռուսաստանի նավթից եւ գազից կտրուկ հրաժարումն իր մեջ կթաքցնի ռիսկեր, այդ թվում Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակախվածությունից կրճատման վրա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 23-ին Die Zeit-ում հրապարակված հարցազրույցում:
G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը պետք է կրկին քննության առնվի: Այդ մասին հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ բերելը չմտածված եւ վտանգավոր որոշում կլիներ, բախումը կարող է հանգեցնել դժվար ուղղելի հետեւանքների: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին: Այդ մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի՝ մարտի 23-ին հրապարակված մամուլի տեղեկագրում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Ուկրաինա։
Times թերթը, վկայակոչելով արեւմտյան պաշտոնյայի, գրում է, որ Մեծ Բրիտանիան Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովում մտադիր է կոչ անել՝ ավելացնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային։
Թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ղրիմի եւ Ուկրաինայի հարավային տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն առաջակայում կարող են վերականգնել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Հարավային դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեպանովը:
Էլեկտրոնիկայի Sharp ճապոնական արտադրողը հաղորդել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով դադարեցնում է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան:
Կոլումբիայի հյուսիսում առնվազն վեց դեռահաս է զոհվել ավտոբուսն անդունդն ընկնելու հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է Սանտանդերի դեպարտամենտի նահանգապետ Մաուրիսիո Ուրտադոն։