Կատարից 10 մլրդ դոլար` Թուրքիային

Ինչպես հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը, Կատարը Թուրքիայի համար կարող է նոր ֆինանսական աղբյուր դառնալ։

Գործակալությունը, ըստ ermenihaber.am–ի՝ հիմնվում է երկու թուրք պաշտոնյաների հայտնած տեղեկության վրա, ըստ որի՝ նախատեսվում է Թուրքիային փոխանցել 8-10 միլիարդ դոլար, որի մի մասը՝ մոտ 2-3 միլիարդը, մինչև տարեվերջ։

Նշվում է, որ այն կօգտագործվի տոկոսադրույքների իջեցումով պայմանավորված արժույթի տատանումները հավասարակշռելու համար։

Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ արդեն համաձայնություն է ձեռք է բերվել։

Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Կատար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930