Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանը շարունակում է նոր պրովոկացիոն քայլերի գնալ Լաչինի միջանցքի տարածքում: Այս անգամ էլ ադրբեջանցի լրագրողներ են ուղարկել, որոնք քննարկման մեջ են մտել ռուս խաղաղապահների հետ և հարց են բարձրացնում, թե ինչու են Արցախցի ոստիկանները ոչ ադրբեջանական համազգեստով, ինչին ի պատասխան ռուս խաղաղապահը նշում է, որ «ինչպես դուք եք սիրում ասել, դրանք քաղաքական հարցեր են»:
Հայտարարության մեջ չի նշվում անձանց ազգությունը կամ այլ մանրամասներ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի, այդ սահմանը գոյություն ունի 1991թ-ից, երբ երկու երկրներն անկախացել են և այդ սահմանը Ալմա Աթայի հռչակարգրով վերահաստատվել է։ Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Թուրքիայի ափերին նավթատար լցանավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները:
«Ցավոք, Շվեդիայում և Ֆինլանդիայում դեռևս տեղի են ունենում սադրիչ գործողություններ: Շվեդիայից և Ֆինլանդիայից սպասում ենք կոնկրետ քայլեր», – ասել է Աքարը:
Ուկրաինայում տիրող իրավիճակը դեկտեմբերի 6-ին կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Պետք է պատրաստ լինենք, որ դա կարող է շարունակվի տարբեր ուղղություններով, ոչ թե մենակ ճանապարհ փակելով»․ Ռուբեն Վարդանյան
Իրանի սահմանին մեկնարկել են ադրբեջանաթուրքական հերթական համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի իշխանամետ haqqin.az պարբերականը հրապարակել է հոդված խոսուն վերնագրով՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի և Ադրբեջանի բանակները պատրաստ են անցնել Արազ գետը», ռուս- ուկրաինական շարունակվող հակամարտության ֆոնին Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. սրանք տարածաշրջանի մասին ամեն օր թարմացվող լրահոսի մի մասն […]
Հիշեցնենք, ԳՀՀԾ-ն կնքվել էր Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին, սակայն 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին ելույթի ժամանակ հերթական անգամ անդրադարձել ՀՀ-ի հետ տարվող գործընթացներին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական իշխանամերձ «Türkiye» թերթի լրագրող Նեջմեթթին Բաթըրելը ներողություն է խնդրել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) և ջնջել է իր թվիթը նրանց մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Գետավան համայնքում տեղակայված է ոստիկանության հենակետ, որն էլ անմիջապես արձագանքել է դեկտեմբերի 4-ին Գետավան համայնքում տեղի ունեցած միջադեպին և սկսել է դեպքի ուսումնասիրություններ կատարել։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Վստահ եմ, որ շատերն արդեն տեղյակ են Իրանի հետ սահմանների երկայնքով անցկացվող թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին:
Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել:
Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ իրականացրած սադրանքներից հետո ներխուժեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղեր՝ գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ կոչվող բարձունքը։ Դեռ այդ ժամանակ անվտանգությունից ելնելով՝ երկու գյուղերի կանանց և երեխաներին հանել և տեղափոխել էին այլ վայր։
Դրա հեղինակների կարծիքով՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել է միջուկային սպառազինության արտադրության տեմպերը:
Հանդիպեցի Արցախի նախագահի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը:
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ դնելու հավանականությունը և հանգստացրել հանրությանը, թե խաղաղապահ զորակազմի գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ընդամենը ռենտգեն-սկաներ է տեղադրվելու։ Ընդամենը, հասկանո՞ւմ եք։
ԿԺԴՀ-ի բանակի գլխավոր շտաբը դեկտեմբերի 6-ին ծովում հրետանային հրաձգությունների մասին հրաման Է տվել՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև միջկորեական սահմանի մերձակայքում անցկացվող զորավարժությունների:
Երկու օր համացանցում շրջանառվում էր դեկտեմբերի 3-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի տված հարցազրույցը, որը նա տվել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հարցով։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում Վոլկովն ասում է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական հենակետ պետք է տեղադրվի։ Սակայն, երեկ Արցախի գրեթե բոլոր ուժային կառույցները պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, նշելով, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։
Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը:
Դրանք ցանկում 40-ն են, իսկ դրանց վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 299 միլիարդ դոլար:
«VERELQ» տեղեկատվական վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից պարզ է, որ Արցախում ինչ էլ լինի՝ ռուսների գործն է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» համահիմնադիր և «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները դիտարկեց ոչ թե ընդդեմ Իրանի, այլ ընդդեմ Հայաստանի նախապատրաստվող ռազմական գործողությունների համատեքստում։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի խոսքով, կարևոր չէ, թե այժմ ընտանիքը ինչ է մտածում. հիմա դատարանը պետք է որոշի՝ ապրի՞ երրորդ նախագահը, թե` ոչ։
«Ռուսաստանի համար սկզբունքայինը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, որպես միջնորդ, ներկայություն ունենալն է: Ինչպես նաև Ռուսաստանի համար սկզբունքային են հետպատերազմյան եռակողմ բարձրաստիճան երեք փաստաթուղթ-հայտարարությունները, որոնք այս պահի դրությամբ ամենակարևոր երեք համաձայնություններն են ՌԴ միջնորդությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը: