Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Այո, հայկական կոմղը Բաթվից ստացել է պատասխան առաջարկները, որոնք ըստ էության արձագանքն են հայկական առաջարկների։ Այսինքն, կարելի է ասել, որ երրորդ փուլն է քննարկում այդ առաջարկների։ Դրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող մանրամասնել և հրապարակայնացնել դրանք»։

Ինչ վերաբերում է երկու երկրի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը, Աղաջանյանն ասաց՝ պետք չէ բացառել։

Տեսանյութեր

Լրահոս