Բաժիններ՝

Բոլթոնը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եթե դա կխանգարի Թրամփի վերընտրմանը

Ջոն Բոլթոնը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018-2019 թվականներին զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտարարել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում կարող է իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին ասվում է  Բոլթոնի հարցազրույցը NBC հեռուստաընկերության «Meet the Press» հաղորդաշարին:

Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունը, որտեղ նախկին նախագահը Truth Social սոցցանցում կրկնել էր, որ հաղթանակ է տարել ընտրություններում և «խոշոր տեխնոլոգիական ընկերություններին» մեղադրել էր դեմոկրատների հետ դավադրություն կազմելու մեջ: «Այդ տեսակի և մասշտաբի զանգվածային խարդախությունը թույլ է տալիս չեղարկել բոլոր կանոնները, դրույթները և հոդվածները, նույնիսկ նրանք, որոնք պարունակում է Սահմանադրությունը», – գրել էր Թրամփը:

Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփի այս հայտարարությունը որակազրկել է նրան՝ որպես թեկնածուի: Թրամփը Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել է 2019 թվականի սեպտեմբերին: ԶԼՄ-ների տվյալներով, նրանց միջև տարաձայնությունների գլխավոր առարկան դարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում դիրքորոշումը. Բոլթոնը ստիպում էր խստացնել դրանք: Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ Բոլթոնը մի շարք «շատ մեծ սխալներ» է գործել ԿԺԴՀ-ի, Վենեսուելայի և Իրաքի նկատմամբ քաղաքականության հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս