Վալերի Պեկրեսը Հարավային Կովկասում կայունության համար անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Վալերի Պեկրեսը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արցախի նախագահի հետ հանդիպմանը իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին:

«Հանդիպեցի Արցախի նախագահի հետ: Ես վերահաստատեցի իմ համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերին: Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- գրել է Պեկրեսը՝ հրապարակելով նաև լուսանկարներ Արցախից Ֆրանսիա ժամանած պատվիրակության հետ հանդիպումից:

Տեսանյութեր

Լրահոս