WhatsApp-ը պատկանում է Meta ընկերությանը, որի գործունեությունը Ռուսաստանում համարվել է ծայրահեղական և արգելվել է 2022 թվականի մարտից՝ դատարանի որոշմամբ։
Զբոսանքի ընթացքում Ծառուկյանը կատակել է Փոլի հետ՝ հարցնելով, թե ինչու նրա հետ չէ նորաթուխ օլիմպիական չեմպիոն Յուտա Լերդամը։ «Նա ձեռքը կդներ Արսենի գլխին, և գուցե հաջորդ չեմպիոնը Արսենը լիներ»,– կատակել է Ծառուկյանը։
Ստամբուլի ֆոնդային բորսան տվյալներ է հրապարակել արծաթի ներմուծման տվյալների վերաբերյալ։ 2026-ի հունվարին արծաթի ամսական ներմուծումը հասել է 273 տոննայի, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Նշվում է, որ դա 1999-ի մարտից ի վեր ամսական ներմուծման ամենաբարձր ցուցանիշն է։
«Վաշինգտոնը եկել է այն եզրակացության, որ պետք է Իրանի հետ այլ ուղի ընտրի, այլ ոչ թե ռազմական լուծում», – ասել է Լարիջանին՝ ըստ «Ալ Ջազիրա»-իի:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը մեծապես կապված էր ԹՐԻՓՓ նախագծի հետ, և ԹՐԻՓՓ-ն իրենից ենթադրում է ոչ թե ճանապարհ, այլ հենց միջանցք, որը թուրքերը փորձում էին բացել դարեր շարունակ։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահի Երևան և Բաքու այցերի արդյունքների մասին։
Փաստաթղթերի համաձայն՝ պայմանագրերը նախատեսված են յոթ տարվա համար։ Առաջին համակարգերի մատակարարումը նախատեսվում է սկսել 2026 թվականին և ավարտել 2027 թվականի սկզբին։
Մասնակցել է բազմաթիվ ջազային հեղինակավոր փառատոնների։ «Քուին» խմբի հիմնադիրներից մեկի՝ Բրայան Մեյի կարծիքով միայն Մարիամ Մերաբովան կարողացավ ճշտորեն կատարել Killer Queen-ի պես բարդ դերերգը։
Ակնկալվում է նաև, որ առաջնորդները կմասնակցեն երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությանը, որից հետո կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որը ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղության կարգավորման շրջանակում:
Կովկասագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան պետք է դիտարկել տարածաշրջանի վերահսկման համատեքստում։
Միայն հունվարին Բիթքոին-ETF-ներից դուրս է բերվել 1.6 միլիարդ դոլար։ Չնայած 60,000 դոլարի շեմը ներկայումս ծառայում է որպես ժամանակավոր հենակետ, որտեղից գինը կարող է մի փոքր բարձրանալ,
Թուրքիայի առաջին հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցի արտահանող ընկերությունը՝ «ULAQ Global»-ը, համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ՝ ընդլայնելով իր ներկայությունը միջազգային շուկայում։
Ակնկալվում է, որ վարչակազմը կկիրառի 1950 թվականի «Պաշտպանական արտադրության մասին» օրենքի դրույթները, որոնք Սպիտակ տանը լայն լիազորություններ են տալիս ազգային անվտանգության
Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները ճնշում են գործադրում Թրամփի վարչակազմի վրա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այսօրվա իշխանություններին հարկավոր է դիտարկել այն քաղաքական գործառույթի տրամաբանության մեջ, որը նրանք կարծես ի սկզբանե վերցրել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը «Կինոպոիսկ», «Իվի» և Wink առցանց կինոթատրոններին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության մեջ («Միջազգային ԼԳԲՏ շարժումը» Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական և արգելված է)։ «Կինոպոիսկը» տուգանվել է 3,5 միլիոն ռուբլով, իսկ «Իվի»-ն ու Wink-ը՝ 3-ական միլիոն ռուբլով, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի դատարանների միասնական մամուլի ծառայությանը։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի կենտրոնում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ընդդիմության հազարավոր կողմնակիցների դեմ, ովքեր «Մոլոտովի կոկտեյլներ» և ֆայերներ են նետել՝ պահանջելով երկրի կառավարության հրաժարականը, հայտնում է Associated Press-ը:
Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ պատրաստվում են ամրապնդել Ադրբեջանի հետ իրենց ռազմավարական համագործակցությունը:
Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ վիրավորվել է։ Նրանք ստանում են բժշկական օգնություն։ Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է, որ վիրավորներից մեկը զոհվել է։
Եվրամիության անդամ պետությունները կողմ են քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի գրասենյակի խմբագիր Ռիկարդ Իոզվիակն է տարածել X սոցիալական հարթակում։
ԱՄՆ փոխնախագահի այցի ավելի հագեցված օրակարգ շատ կդժվարանամ ասել և ընդհանրապես, շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցերը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ազգությամբ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Շահիդների պուրակ այցելությանը:
Լավրովի խոսքով՝ դրա համար լավ հնարավորություն է ընձեռում 2026 թվականին Ռուսաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում:
Ադրբեջանից դեպի Թուրքիա երկաթուղային և ավտոմոբիլային ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ճանապարհն է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Հինգշաբթի՝ փետրվարի 12-ին, մոսկվացիներին խորհուրդ է տրվում հրաժարվել անձնական մեքենաներից և օգտվել հասարակական տրանսպորտից: Նման հորդորով հանդես է եկել երկրի Տրանսպորտի նախարարությունը:
Նրա խոսքով՝ ՀՕՊ-ի ամրապնդումը, կայունության աջակցության փաթեթները և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկումն այն ամենի համար, ինչ արվում է, պարտադիր նախապայմաններ են կյանքեր պաշտպանելու համար։
Նախարարը նշել է, որ ռուսական կողմը «միշտ բաց է նման երկխոսության համար»։
Նորվեգիայի պաշտպանության նախարար Քրիստոֆերսենը զգուշացրել է Ռուսաստանի կողմից Նորվեգիա հնարավոր ներխուժման մասին՝ իր միջուկային ներուժը պաշտպանելու համար։
2023 թվականին Իրանն անդամակցել է ՇՀԿ-ին: Իսլամական Հանրապետությունը ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ է դարձել 2024 թ. հունվարի 1-ին: 2025 թ. մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը, որը նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի նվազում ապրանքային անվանացուցակի 90%-ի համար: