Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների 5-րդ փուլը թույլ է տվել հասնելու առաջընթացի։
«Մայիսի 1-ից մինչ օրս մոտավորապես 27 մեքենա է թողնվել: Այնպես որ, փուլ առ փուլ բաց են թողնվում մեքենաները, ոչ մի խնդիր չկա, ստանդարտ սահմանային ընթացակարգեր են անցկացվում»,- ասացին Վրաստանի ֆինանսների նախարարությունից:
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար դատաքննության սկզբունքները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները բախվում են մի շարք մարտահրավերների։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ մենք Վաշինգտոնում հունիսի 14-ին հիանալի շքերթ կանցկացնենք ի պատիվ Միացյալ Նահանգների բանակի 250-ամյակի:
Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։ «Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», – գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության […]
Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու և ուղևորների վնասվածք հասցնելու և մահվան պատճառ դառնալու փաստի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդված):
Հելբերգին դեպքի մասին տեղեկացրել է իր խուճապահար հարևանը, որը տեսել էր, թե ինչպես է նավը շարժվում ուղիղ դեպի ափ։
Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների ասոցացիան (GAIB) տվյալներ է հրապարակել Թուրքիայից Սիրիա արտահանման ծավալների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ նշվում է, որ 2025-ի առաջին 4 ամսում Սիրիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 36.7%-ով։ Մասնավորապես 2024-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից Սիրիա է արտահանվել 489 մլն 837.000 դոլարի ապրանք, իսկ 2025-ի դրությամբ արտահանման ծավալը […]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 % մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի փոխանցած տեղեկության համաձայն` Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի։
Հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հաստատել է, որ հանրապետությունում ուժի մեջ է մտել Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 15-ից Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար մարդատար ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի արտահանումը երկրից։ «Վրաստանը կատարում է […]
Նախարարը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և դրա իրականացումն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ապագա անվերապահ զինադադարի իր տեսլականը: Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։
Տղամարդիկ գողացված խտանյութն ավտոմեքենայով տարել են Եմելյանովսկի շրջանի Գլյադեն գյուղ և թաքցրել իրենցից մեկին պատկանող տանը։ Գողության փաստը բացահայտել են Ռուսաստանի ՆԳՆ-ի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության երկրամասային վարչության աշխատակիցները։
«Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մերձավոր Արևելք նշանավորեց այլ երկրների գործերին միջամտելու և արտասահմանում պետականաշինության քաղաքականությունը Վաշինգտոնի կողմից մերժմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ելույթ ունենալով Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիայի ավարտական կուրսի առջև:
«Հայաստանի իշխանությունը գաղափարապես սնանկ է. այդ սնանկության հետևանքն է այն, որ մե՛կ այդ իշխանությունը Եվրամիություն գնալու հարցով Ազգային ժողովում օրինագիծ է ընդունում, մե՛կ Հռոմի ստատուտ է վավերացնում, մե՛կ էլ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ հայտարարում է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չունի»:
Հռոմում երեք ժամ տևած խորհրդակցություններից հետո ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։
Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Գերտերություններն ասում են՝ եթե առանց մեզ ինչ-որ բան անեք՝ չի ստացվի: ԵԱՀԿ ՄԽ բալանսավորված ինստիտուտ էր, և իրենք եթե ինչ-որ բան ասում էին, դա բալանսավորված էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե հարթակն է, այլ՝ ով է շահառուն, ով ինչ է ստանալու այդ գործընթացից:
Իրանը փորձում է որպես բալանսավորող ուժ հանդես գալ, որպեսզի մի կողմից՝ կանխի արևմտյան և իսրայելական ազդեցության խորացումն Ադրբեջանում, մյուս կողմից՝ չթուլացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, որի հետ ունի զգայուն տնտեսական և էներգետիկ շահեր։
ՌԴ-ի հետ թշնամական հարաբերություն ունենալը դեմ է առողջ տրամաբանությանը․ նա կմնա ռեգիոնի թիվ 1 խաղացողը․ Բենիամին Պողոսյան.
Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցեցին նաև Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Գագաթնաժողովից հետո ստորագրվեց ամփոփիչ հռչակագիր՝ բաղկացած 71 կետից:
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղազախստանի արևելքում՝ մոտ 145 հազար բնակչություն ունեցող Տալդիկորգան քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Բնութագրելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը՝ Լավրովն ասել է. «Վերադարձ կանոնավորությանը»։
Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների խոշոր փոխանակման շուրջ։
Հիքմեթ Բաբաօղլուն նշել է, որ Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը խորհրդանշական նշանակություն ունի յուրաքանչյուր ադրբեջանցու համար:
Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը հաղորդել է, որ Գազայի հատվածում մարտական գործողությունների վերսկսումից ի վեր Եմենի զինված ուժերը 44 բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։