Հաջորդ շաբաթ ԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման, ըստ Reuters-ի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դժգոհ է Վենեսուելայում ԱՄՆ-ի կիրառած մեթոդներից, հաղորդում է France 24-ը։
Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում մինչև 2020 թվականն Ամանորին անհամբեր են սպասել, գյուղում մշտապես եղել է տոնական տրամադրություն, սակայն 2020 թվականից հետո շատերի մոտ տոնական տրամադրություն չի մնացել, շատերն էլ իմիջիայլոց են նշում Ամանորը՝ ոչ նախկինի նման։
2026 թվականի հունվարի 5-ի վաղ առավոտյան ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անձնական նստավայրի վրա հարձակում գործելու մեջ։
Իրանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության կարգավիճակում և ուժեղացնում են անվտանգության միջոցառումները՝ Իսրայելի կողմից հնարավոր նոր հարձակման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է IRNA լրատվական գործակալության։
Հունգարիան չի մտադիրվում ֆինանսավորել Ուկրաինային 2026 թվականին և չի աջակցի ԵՄ-ի համատեղ վարկին այս նպատակով: Այս մասին Բուդապեշտում կայացած խոշոր մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ТАСС-ի փոխանցմամբ:
Համացանցում տարածվել են հունվարի 3-ին ամերիկացի զինվորականների կողմից գերեվարված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ կապված նոր տեսանյութեր։
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2026 թվականին տեղի կունենա Դուշանբեում։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը:
Սիրիան ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները՝ անվտանգության շուրջ համաձայնության հասնելու համար, հայտնել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը:
Իսրայելը շարունակում է դեմ լինել այն բանին, որ Թուրքիան ԱՄՆ-ից առաջադեմ F-35 հարվածային կործանիչներ ձեռք բերի։ Այս մասին հունական Kathimerini օրաթերթին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելը։
Շվեյցարիայի ոստիկանությունը նույնականացրել է Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում հրդեհից զոհված բոլոր 40 անձանց մարմինները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը, սակայն «անհնար» է համարում Վենեսուելայի և Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև զուգահեռներ տանելը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել իր հայրենիքը պաշտպանելու համար՝ վստահություն հայտնելով, որ երկրի ժողովուրդը կսատարի իրեն, եթե Միացյալ Նահանգները փորձի ձերբակալել իրեն, ինչպես արեց Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։
Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է փոխարինել երկրի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին:
Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվները։ Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։ Այս մասին տեղեկանում ենք «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից:
Ամերիկյան նավթային ընկերությունները պատրաստվում են վերադառնալ Վենեսուելայի էներգետիկ ոլորտ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերբուլինգի գործով, մասնավորապես տիկին Մակրոնի գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Ադրբեջանի կառավարությունն այս տարվա բյուջեում բանակի, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության համար ավելի շատ գումար է հատկացրել, քան նախորդ 2025-ին, հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ֆինանսների նախարարությանը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդին նշանակել է որպես իր տնտեսական զարգացման հարցերով խորհրդական։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն»։
2025 թվականի մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի տեքստը: Ռադան այն վավերացրել է մայիսի 8-ին, իսկ Զելենսկին հաստատել է վավերացումը մայիսի 12-ին:
Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի 32 քաղաքացիներ են զոհվել Վենեսուելայում Միացյալ Նահանգների ռազմական գործողության ընթացքում: Հավանայում երկօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհվածների:
Ավելի վաղ ամերիկյան կողմի հայտարարություններին անդրադարձել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է ու կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։
Մասնավորապես, Ղալիբաֆի խոսքով՝ երկխոսությունը կարևոր է, ցուցարարների բոլոր պահանջներն օրինական են և պետք է բոլոր ջանքերը գործադրվեն՝ վերականգնելու տնտեսական կայունությունը։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։
Ամստերդամի օդանավակայանը 450 չվերթ է չեղարկել
ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ներկայում պահվող բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
Նա ԱՄՆ-ին առաջարկել է «համատեղ աշխատել համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ զարգացմանը»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։