Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով:
Չինաստանը զգալիորեն մեղմացրել է Եվրամիությունից կաթնամթերքի ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ մեկուկես տարվա ստուգումից հետո կայացնելով վերջնական որոշում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակը վերահսկողություն է հաստատել աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերել իր ուժերը։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օրդու նահանգի Ունյե շրջանի ափին հայտնաբերված անօդաչու թռչող սարքը, նախնական գնահատմամբ, պատկանում է Ռուսաստանին։
AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին
Նոր Ակվիտանիայում փոթորկի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Մարզիկին որակազրկման մասին տեղեկացրել են վաղ առավոտյան՝ սահնակային սպորտի մրցավայրում ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրիի հետ հանդիպումից հետո՝ մրցումների մեկնարկից քիչ առաջ։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ խիստ հավասար հիմունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «կոշտ բանակցությունների» միջոցով:
Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիայի գնահատականներով՝ գործադուլի պատճառով չեղարկվելու է ավելի քան 460 չվերթ, ինչը կազդի գրեթե 70,000 ուղևորի վրա։
Public First ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակչության զգալի մասը ԱՄՆ-ն հուսալի դաշնակից չի համարում։ Այս մասին հայտնի է դառնում Politico-ի կողմից հրապարակված հոդվածում:
Օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների կողմից ստեղծված և 2012 թ. հուլիսի 4-ին օտարերկրյա պետությունում գրանցված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն» անվամբ կազմակերպության համահիմնադիրներն ու ղեկավարները դավադրություն են կազմակերպել պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու նպատակով՝ հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:
Փետրվարի 11-ին ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու: Երևանում Վենսը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ստորագրեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն, ապա Փաշինյանի հետ հանդես եկավ քաղաքական ուղերձներով՝ մինչև անգամ ապագա ընտրություններում իր աջակցությունը հայտնելով Փաշինյանին։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 61-ամյա Լիին մեղավոր է ճանաչել ապստամբությանը մասնակցելու մեջ՝ ոստիկանությանը և հրշեջներին լրատվամիջոցների էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը անջատելու հրահանգներ փոխանցելու համար: Դատավորը նրան նաև մեղավոր է ճանաչել սուտ վկայություն տալու մեջ:
«Թեև ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում խորացել է, այն լայնածավալ չէ»,- այս մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին ռեգիոն և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում։
Արհեստական բանականության մոդելները կեղծ տվյալներով «թունավորելը» կարող է դառնալ տեղեկատվական պատերազմ վարելու միջոցներից մեկը, ասվում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի «Հաջորդ սերնդի տեղեկատվական միջավայր» վերնագրով զեկույցում, որն ուսումնասիրել է РИА Новости-ն:
ԱՄՆ-ն հասկանում է ռուսական շուկայի գրավչությունը, սակայն Վաշինգտոնի գործողությունները կասկածի տակ են դնում նրա մտադրությունների անկեղծությունը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
Վան Ին Օրբանին է փոխանցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի ողջույնը։
2025 թվականին մենք տեսանք Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ավանդական պաշտպանության գործում առաջատար դիրք զբաղեցնելու իրական հանձնառությունը
53-ամյա Մոհամմադին, ով կանանց իրավունքների համար շուրջ երեք տասնամյակ շարունակվող պայքարի ընթացքում բազմիցս բանտարկվել է, անցյալ շաբաթ դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։
Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ «Արկտիկական ժամապահ» գործողությանը դաշինքի մյուս անդամների հետ միասին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը։
Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այն հայտարարությունը, համաձայն որի Եվրախորհրդարանը 90 միլիարդ եվրոյի վարկ կհատկացնի Ուկրաինային:
Կրեմլից չեն պատասխանել հարցը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին։
Նախագահի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունները կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով:
Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը, այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը:
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Լարիջանին նշել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, իրենք կթիրախավորեն ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանում։
Հենց Եվրամիությունն է, որ թույլ չի տալիս Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Չենք կարող հստակ ասել, որ էներգետիկ նման համագործակցությունը երբեք չի ազդի ամբողջ տարածաշրջանի շահերի վրա»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՌԴ-ն առաջարկում մասնակցել ԹՐԻՓՓ-ին, երբ ՀՀ-ն հայտարարում է, թե նման հարց չի դիտարկվում, և ինչու է առաջարկում էներգետիկ համագործակցություն, երբ ՀՀ-ն նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։
«Հայաստանն ազատ է համագործակցել այն գործընկերների հետ, որոնց անհրաժեշտ է համարում։ Այնուամենայնիվ, ամերիկյան տեխնոլոգիայի ընտրությունը հարցեր է առաջացնում, նաև՝ Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր ատոմակայանները»,- այս մասին այսօր ավանդական ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ էներգետիկ համագործակցությանն ու Հայաստանում ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու պայմանավորվածությանը։
Ադրբեջանական ԶՈւ-ն նստած է Գեղարքունիքի տարածքում, բայց մարզպետն ասում է՝ ոտնձգություն չի լինելու