Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի․ Պեսկով

Ռուսաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի, և տարհանված խաղաղ բնակիչները վերադառնալու հնարավորություն կունենան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան, պայմաններ կստեղծվեն տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադարձի համար», – Պեսկովի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ գործակալությունը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ռուսաստանցի խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները դուրս գան վտանգավոր շրջաններից։

Պեսկովը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, սակայն դրա ստորագրման համար նախադրյալներ կան։ Պեսկովի խոսքով՝ «տեխնիկական բազմաթիվ պահեր կան նախքան այդ պայմանագրի շուրջ աշխատանքի ավարտը», սակայն «բարի կամքի առկայության դեպքում» կարելի է հասնել վերջնագծին։

Տեսանյութեր

Լրահոս