Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները

Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին գրում է aysor.am-ը։

Նշվում է, որ բանակցություններում քննարկվել են արցախահայերի վերաինտեգրման հարցը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք՝ արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Տեսանյութեր

Լրահոս