Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա:  X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հատկանշական է, որ Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր շնորհավորանքը գրել է հայերենով:

«Ջերմորեն շնորհավորանքներ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար՝ եվրոպական ընտանիքում»,- ասված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930