Բաժիններ՝

Հնդկաստանը դադարեցրել է Կանադայում այցագրերի տրամադրումը՝ սիկհերի առաջնորդի սպանության պատճառով առաջացած վեճի ֆոնին

Կանադայում Հնդկաստանի վիզաների կենտրոնը կասեցրել է ծառայությունները երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրացման ֆոնին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

 

Ըստ Հնդկաստանի դիվանագիտական առաքելության տարածած հաղորդագրության՝ վիզաների ծառայության կենտրոնի աշխատանքը կասեցվում է սեպտեմբերի 21-ից, իսկ դրա վերսկսման մասին լրացուցիչ կծանուցվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Օտտավայի և Նյու Դելիի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ Կանադայի հետախուզությունը ստացել է «վստահության արժանի» տվյալներ այն մասին, որ Հնդկաստանի կառավարությունը կարող է առնչություն ունենալ սիկհերի առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Թրյուդոյի այս հայտարարությունից հետո երկու երկրներն արտաքսել են միմյանց դեսպաններին։

Սինգհ Նիջարը սպանվել էր հունիսի 18-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ սիկհական տաճարի դիմաց, երկու դիմակավորված անձանց կողմից։ Նրա սպանությունը մեծ զայրույթ է առաջացրել Կանադայում սիկհերի համայնքի շրջանում, որը Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող սիկհերի ամենամեծ համայնքն է՝ 770 000 անդամներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930