ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ մեկնարկած ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում հնարավոր պատերազմի հետևանքները լայն արձագանք են գտնում նաև ամերիկյան մամուլում։
Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ի վերջո ցավակցել է Իրանի նախագահին՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի, ղեկավարության մի շարք ներկայացուցիչների մահվան եւ քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մշտապես կհիշի Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերության զարգացման գործում»:
Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից ժամեր անց՝ շաբաթ առավոտյան, Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկից հետո հայտարարեց, թե պատերազմը կարող է տևել շուրջ չորս շաբաթ, սակայն իրանական կողմի հակադարձումներից պարզ դարձավ՝ ռեգիոնը մտնում է երկարատև տուրբուլենտության գոտի։
Նա տեղեկացրել է, որ այս պային ԱԷՄԳ-ն չունի տվյալներ, որ Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների հետևանքով հարված է հասցվել միջուկային որևէ օբյեկտի։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
Ի պատասխան՝ Թել Ավիվը հարվածել է Լիբանանին: Կա առնվազն 31 զոհ, 149 վիրավոր:
Իրանն այսօր առավոտյան հարված է հասցրել Նեթանյահուի գրասենյակին, նրա ճակատագիրը մնում է անհայտ. հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ. ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՖՈՆԻՆ. #ՈՒՂԻՂ
Ի պատասխան РИА Новости-ի հարցմանը, թե արդյոք Միացյալ Նահանգները տեղեկացրել է Ռուսաստանին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, Պենտագոնը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ հղում անելով քարտուղար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին հայտարարություններին։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Իրավիճակը՝ Հայ-իրանական սահմանին
Երրորդ օրն է՝ Իրան-Իսրայել Միացյալ Նահնագներ պատերազմը շարունակվում է։ Փետրվարի 28-ի վաղ առավոտյանն է Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին հարձակվել Իրանի վրա։
Իրանում շատ հանգիստ են, սուտկից ավելի խփում են, բայց նայե՞ք՝ հոսք չկա. բեռնատարի վարորդ
Հիմա պարսիկը ոտքով չի թողնում սահմանը անցնենք, բայց մեքենայով գնում ենք. բեռնատարի վարորդ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ։
Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրին
Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման ֆոնին Թուրքիայի և Իրանի միջև սահմանային անցակետերում սահմանափակումներ են մտցվել։
Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել հակամարտության հետագա սրումը Մերձավոր Արևելքում, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։
Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ՝ ի պատասխան Իրանի իշխանությունների գործողությունների: Ինչպես հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին նույնպես զոհվել է հարձակման ժամանակ։
Հզոր պայթյուններ են որոտացել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում. Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազայի վրա։
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 555 մարդ, հայտնել է իրանական Կարմիր մահիկը:
Գործարար և ռուս նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը ինքնասպան է եղել Մոսկվայում, հայտնում են ՌՏ-ն և ՌԷՆ ՏՎ-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Նրա մահվան մասին լուրը հաստատել է ՌԲԿ-ի աղբյուրը։
Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։ Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
Նա նաև դատապարտել է լիբանանյան արմատական «Հեզբոլլահ» շարժման կողմից Լիբանանի տարածքից Իսրայելի վրա իրականացված հարձակումները՝ նշելով, որ դրանք խաթարում են կառավարության ջանքերը՝ «Լիբանանը հեռու պահել տեղի ունեցող վտանգավոր ռազմական բախումներից»։
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին «մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ կործանվել է», և որ այդ ինքնաթիռների «անձնակազմի բոլոր անդամները ողջ են»։
«Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ»:
Իրանում ամերիկյան և իսրայելյան ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով մայրաքաղաք Թեհրանում Չինաստանի քաղաքացի է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
Նա վերահաստատել է, որ իր ղեկավարած երկիրը չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին։
Ականատեսների խոսքով՝ մարտի 2-ի առավոտյան Դուբայում և Կատարի մայրաքաղաք Դոհայում լսվել են մի շարք ուժեղ պայթյուններ։