Լիբանանից նահանջ չի լինի ո՛չ ուրբաթ օրը, և ո՛չ էլ ուրբաթ օրվանից հետո: Այս մասին ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը:
ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է տեղական ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը։
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքում Իրանական Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ընդդիմադիր ջոկատների շտաբ-բնակարանին։ Այդ մասին հունիսի 16-ին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
ԱՄՆ-ը հարված է հասցրել նավին, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի վաճառքով զբաղվողների կողմից Խաղաղ օվկիանոսում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել են ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունից (SOUTHCOM)։
Ուկրաինայի արևելյան և հարավարևելյան քաղաքների վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է զոհվել, հրդեհվել է բնակելի տուն և առևտրի կենտրոն, Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին ուշ երեկոյան հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախօրեին Լիբանանում չորս բնակչի կյանք խլած իսրայելական հարվածներից հետո Իրանի գլխավոր շտաբը սպառնացել է հակահարված հասցնել։
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են աջակցել Ուկրաինային և խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրատապ կարգով պատրաստում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու միջոցառումների փաթեթ՝ Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների պատճառով։ Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով չորս աղբյուրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ Սենատին չհաջողվեց ընդունել բանաձևը, որն ուղղված էր Իրանում ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային քննադատել է Իսրայելի կողմից Լիբանանում «Հեզբոլա» խմբավորման զինյալներին թիրախավորելու ռազմական մարտավարությունը՝ շեշտելով, որ զինյալներին որսալու համար կարիք չկա ռմբակոծել բազմահարկ բնակելի շենքերը։
G7-ի երկրների առաջնորդները ողջունում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը, հանդես են գալիս բանակցությունների շարունակման օգտին՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար, ասվում է աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ «մեծ յոթնյակի» հայտարարության տեքստում, որը հրապարակվել է ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքում կայացած հանդիպման արդյունքներով։
Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն. «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին»,-այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին։
Թբիլիսիի մոտ ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունների բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները։
Հարավկորեական «Hyundai Motor» ընկերության Թուրքիայի մասնաճյուղը հայտարարել է Իզմիթ քաղաքի գործարանում մարտկոցների հավաքման նոր արտադրամաս հիմնելու մասին։
Մինչ հայաստանյան իշխանությունները սպասում են հունիսի 7-ի ընտրություններից հետո բարձրաստիճան շնորհավորանքի ու հրավերքի Մոսկվայից, Եվրոպական միությունը չի հապաղում, և հուլիսի 5-ին սպասվում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և երկրի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ։
«Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
«Թուրքիայի էլեկտրահաղորդման պետական ընկերության» (TEİAŞ) տվյալների համաձայն՝ հունիսի 15-ին երկրում արևային էլեկտրակայանների արտադրողականությունը հասել է ընթացիկ տարվա ամենաբարձր ցուցանիշին։
«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 16 Յունիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Երուսաղէմի ղպտի առաջնորդ Անթոնիոս Արքեպիսկոպոսը՝ ընկերակցութեամբ ղպտի համայնքի հոգեւորականներու։
Կազանում հունիսի 17-18-ը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
«Վնուկովո» օդանավակայանում հանվել են ժամանակավոր սահմանափակումները:
ԱՄՆ դաշնային դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործով հերթական նիստը հունիսից հուլիսի վերջ տեղափոխելու համար։
Պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց թվում նշվում է ադրբեջանցի գործարար Թահիր Գարաևը։ Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվել 24 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ԵՄ տվյալներով, մասնակցում են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրմանն ու արտահանմանը, դրանց թվում՝ «ստվերային նավատորմի» նավերի օգտագործմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացնելու՝ վերանայման համար։
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Նաիրա Զոհրաբյանն է։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։