Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությունների ժամանակ Հայաստանին է վերագրվում նաև 2016 և 2020 թթ.-ի մարտական գործողությունների նախաձեռնումն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը:
«Համաձայն եմ այն իմաստով, որ ռուս-ամերիկյան բիզնեսը իրականում զրոյական մակարդակի վրա է։ Եվ մենք չենք կարող համաձայնել, որ այն պետք է տեղում դոփի», – պատասխանել է Պեսկովը այն հարցին՝ ինչպես պետք է Ռուսաստանն արձագանքի նման հայտարարություններին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ ողջունում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերը, հաղորդում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում, որոնք արգելում են Պաղեստինի ինքնավարության և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) ներկայացուցիչների մուտքը երկիր՝ ըստ Մերձավոր Արևելքի (Middle East Peace Commitments Act, MEPCA) 604(a)(1) բաժնի, ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Սիրիայում իշխանությունը վերցրած ուժի կողմից արտգործնախարար նշանակված Ասադ ալ-Շեյբանին այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունը «չի կառուցվելու անցյալի հիմքի վրա»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, որը Թբիլիսիում է գտնվում վրաց-թուրքական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակում, հաղորդում է «Грузия Online»-ը։
Հայտարարությունը հրապարակվել է տասնյակ երկրներից ներմուծման վրա ավելի բարձր, այսպես կոչված, փոխադարձ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ։
Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու այն փաստը, որ Պաղեստինը ճանաչվել է ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրների կողմից։
Թուրքիայի վիճակագրական ինստուտի տվյալների համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը շարունակում է աճել:
Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում վնասը անդառնալի է՝ վտանգելով Արցախի հազարամյա քաղաքակրթական շերտերի գոյությունը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և դեսպան Մայք Հաքաբին օգոստոսի 1-ին կմեկնեն Գազա՝ մարդասիրական օգնության մատակարարման իրավիճակը գնահատելու համար։
Ֆրանսիացի դատավորները հատուկ ահաբեկչության հարցերով դատարանում 6 անձի դատավարություն են նշանակել Փարիզում հրեական ռեստորանի վրա 43 տարի առաջ կատարված հարձակման համար: «Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Աղետալի է»,- 168TV-ի հետ զրույցում պաղեստինցի-հորդանանցի լրագրող Յաման Ալհելոն այսպես նկարագրեց իրավիճակը Գազայում:
Վրաստանի ազգային բանկը 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է մինչև 7.4 տոկոս: Մինչ այդ կանխատեսված էր 6.7 տոկոս տնտեսական աճ:
«Բռնի տեղահանումից հետո արցախահայության սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրներն այս իշխանությունները փորձում էին գումարով լուծել: Այս խնդիրները համակարգային լուծում են պահանջում, որովհետև այնպես չէ, որ արցախցիները միայն գումարը թողեցին Արցախում և բռնի տեղահանվեցին. Նրանք այնտեղ թողեցին իրենց սոցիալական կապերը, սոցիալական կարգավիճակը, ամբողջ ապրած կյանքի ձեռքբերումները»:
Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում երկաթուղային երթևեկության զգալի խափանումներ են եղել մալուխային թունելում բռնկված հրդեհից հետո, որը, իշխանությունների կարծիքով սաբոտաժ է եղել: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը:
«Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար»,- շեշտեց Վարդան Արամյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2025 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.3 տոկոս, իսկ 2025 թվականի առաջին վեց ամիսների միջին տեմպը որոշվել է 8.3 տոկոս։
Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել են Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում, որտեղ, ինչպես թուրքական աղբյուրներն են շեշտում, Միացյալ Նահանգները և Թուրքիան գործընկեր ու դաշնակից են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր առաջին լավ հեռախոսազրույցն է ունեցել Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրված Կարոլ Նավրոցկիի հետ, որը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ: Զելենսկին այս մասին տեղեկացրել է «Տելեգրամ»–ի իր ալիքում:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել «Թուրքիա-Վրաստան միջկառավարական խառը տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստում»:
Վերջին շրջանում Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական բոլոր քննարկումները հանգում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին ու այդ մարզով նախատեսվող երթուղուն, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Նախագիծ, որը ՀՀ իշխանություններն անվանում են «Խաղաղության խաչմերուկի» մաս, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի ավարտի պայման է համարել ՀԱՄԱՍ շարժման կապիտուլյացիան և պահվող պատանդների ազատ արձակումը։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավագնացության խոշոր ցանցի նկատմամբ, որը վերահսկում է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր օգնականի որդին։
«Սրանք հակակոռուպցիոն մարմինների, մեր պետության բոլոր իրավապահ մարմինների բնականոն, անկախ աշխատանքի երաշխիքներն են։ Որոշումը ճիշտ է», – նշել է Զելենսկին:
«Ինձ համար կարևորը մեր գերեզմանոցներն են, որ հրդեհը չհասնի այդ տարածքներին։ Գյուղում սրբատեղի ունենք, որը, չեմ կարծում, թե հրդեհից հետո ոչնչանա։ Գյուղում ունենք նաև 2 հուշարձան՝ Արցախի և Հայրենական պատերազմի նահատակներին նվիրված, 2023 թվականից այս կողմ մենք չգիտենք՝ այդ հուշարձանները ոչնչացրե՞լ են, թե՞ թողել են, եթե ոչնչացված էլ չլինեն, ապա հրդեհի հետևանքով կոչնչանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նախիջևանիկի գյուղապետը։
Պատանդների մի մասը դեռ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։
Լիբանանը նաև բարեկամ երկրներից 10 տարվա համար տարեկան 1 միլիարդ դոլարի չափով օգնություն է խնդրել բանակին և անվտանգության ուժերին աջակցելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները Այվազովսկու ծննդյան օրը ապամոնտաժել են նրա հուշարձանը։