Դավոսի գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկիի ելույթը հուսահատ էր: Այս մասին ARD-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գնալով ավելի մեծ իշխանություն է ձեռք բերում, իսկ նրա քաղաքականության հետևում կանգնած են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, կարծում է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիսվել է արհեստական բանականությամբ աշխատող մեքենայի վարման իր փորձով՝ կոչ անելով զգուշությամբ վերաբերվել ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը: Այս մասին հաղորդում է «Пул Первого» Տելեգրամ-ալիքը
Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»:
Եվրոպական Միությունը կներկայացնի Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթ, որը նպատակաուղղված կլինի կղզու կյանքի որակի բարելավմանը: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնում են միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելայի գրասենյակից:
Չինաստանի և Կանադայի միջև նոր տիպի գործընկերության հաստատումը, ինչպես նաև երկրների միջև տնտեսական և առևտրային հարցերի պատշաճ կարգավորման վերաբերյալ կոնկրետ համաձայնություններն արտացոլում են հավասարության, բացության սկզբունքի, ներառականության, խաղաղ համագործակցության և փոխշահավետ արդյունքների ձգտման մթնոլորտը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այս մասին հաղորդում է Interpress News-ը։
ԱՄՆ բարձր մաքսատուրքերը իրականում արագացրել են Չինաստանի արտաքին առևտրի և միջազգային համագործակցության դիվերսիֆիկացիան՝ դառնալով Չինաստանի արագացված տեխնոլոգիական անկախության շարժիչ ուժը, ՌԻԱ Նովոստիին ասել է Չինաստանի ազգային համալսարանի Ֆինանսական հետազոտությունների «Չունյան» ինստիտուտի գիտաշխատող Լյու Ինը։
Ուկրաինական ապագայի ինստիտուտի էներգետիկայի փորձագետ Ստանիսլավ Իգնատիևի խոսքով՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով Կիևից հեռացել է մոտավորապես 500,000-600,000 մարդ։
Սուդանի Ինքնիշխանության խորհրդի նախագահ Աբդուլֆեթահ ալ-Բուրհանը հայտարարել է, որ երկրում շարունակվող պատերազմում «Արագ աջակցման ուժերի» (HDK) դեմ պայքարը շարունակելու են մինչև վերջ և ընդգծել է Թուրքիայի նկատմամբ իրենց ունեցած վստահությունը։
Քարնիի հայտարարությունը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո՝ 100% մաքսատուրք սահմանելու Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե Օտտավան համաձայնագիր կնքի Պեկինի հետ։
2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։
Հարձակման շարժառիթը դեռ հայտնի չէ, սակայն Գուանախուատոյի նահանգում բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվում հանցախմբերի միջև հակամարտության պատճառով։
Կուբայի առաջնորդը տանկային ստորաբաժանում էր այցելել հունվարի 24-ին, Ազգային պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հետևելով տարբեր զինատեսակների կիրառմամբ և հակառակորդի հետ պայմանական մարտի պայմաններում ստորաբաժանումների փոխգործակցությամբ մարտավարական զորավարժություններին։
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին խստորեն քննադատել է Վլադիմիր Զելենսկիին, որը դժգոհություն է հայտնել Եվրոպայից ստացված անբավարար ֆինանսական աջակցության կապակցությամբ։
Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի դաշնակիցն է:
Հունվարի 27-ին Ֆրանսիայի նախագահությամբ առաջին անգամ տեղի կունենա «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների առաջին հանդիպումը: Նախարարները քննարկելու են Ուկրաինային տրամադրվող օգնությունը և կարևորագույն հումքի մատակարարումը: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հայտարարությանը։
Մի շարք եվրոպական երկրներ դատապարտել են Ուկրաինայի՝ 2027 թվականին Եվրամիությանը (ԵՄ) միանալու ծրագիրը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Մեր տեղեկությունների համաձայն, այս այցը նվիրված է հատկապես «Զանգեզուրի» հարցին
Ըստ Reuters-ի՝ Քոլբիի այցը Սեուլ տեղի է ունենում Վաշինգտոնի ակնկալիքների ֆոնին, որ Հարավային Կորեան ավելի առաջատար դեր պետք է ստանձնի Հյուսիսային Կորեային զսպելու գործում։
Հունվարի 24-ի առավոտյան Լիտվայի անցակետերում առաջացել էին խնդիրներ մաքսային տեղեկատվական համակարգերի աշխատանքում։
Սաարը նաև նշել է, որ Ադրբեջանի զարգացումն ու բարգավաճումը ակնհայտ են։
Ռուսաստանից Եվրամիություն հեղուկացված բնական գազի ներմուծումը կարգելվի 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը՝ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։ Համապատասխան որոշումը վերջնականապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից։
Դոնբասից բոլոր զորքերի դուրսբերումը կարող է լուծել տարածքային վեճը: Այս մասին գրում է Spectator-ը։
Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ վաղեմի պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կողմերն ընդգծել են երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը:
Եվրոպան երբեք չի կարողանա գոյատևել առանց Միացյալ Նահանգների: Այս մասին Financieele Dagblad-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ
Մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումները կարևոր են այս գործընթացի համար։ Արտահանման և ներմուծման ցուցանիշների աճի հետ մեկտեղ, Վրաստանը հաջողությամբ ներդրել է Եվրոպական Միության հետ համատեղելի համակարգչային տարանցիկ համակարգ