Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է վճռական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին հանցագործների դեմ, որոնք զբաղվում են Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա անօրինական միգրանտների տեղափոխմամբ։
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով` 2023 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստան 2 միլիոն 529 հազար 517 միջազգային այցելություն է կատարվել, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ և 21 տոկոսով պակաս` 2019 թվականի ցուցանիշից։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են և քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։
Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության անարժանապատվության քայլող (տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ) մոնումենտ է, որի պատվանդանն այս կամ այն կողմ թեքելով, տարբեր երկրներ՝ Ադրբեջանի գլխավորությամբ, լուծում են իրենց խնդիրները: Եվ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը չի գտել այդ պատվանդանը կազմաքանդելու միջոցները:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի նոր գնահատականը։ Fitch-ը վարկանիշը պահել է անփոփոխ՝ BB մակարդակում, իսկ երկրի վարկային վարկանիշի ակնկալիքը նույնպես անփոփոխ է և շարունակում է մնալ «դրական», ըստ aliq.ge-ի՝ հայտնում է BM.GE-ն:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ գերտերությունները սկսում են հարգանքով վերաբերվել այն որոշումներին, որոնք բխում են իրենց շահերից:
Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2023 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 353,2 մլն դոլար (924,5 մլն լարի), ինչը 17,4 տոկոսով (74,2 մլն դոլար) պակաս է 2022 թվականի հունիսի ցուցանիշից։
Պատգամավորը նկատեց՝ համարում է, որ մեր միջազգային գործընկերները և ռազմավարական դաշնակիցը պետք է հստակ տարբերակեն, որ այն, ինչ բանավոր ասել է Նիկոլ Փաշինյանը, չպիտի համարվի ՀՀ դիրքորոշում և ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան ստորագրված միջազգային փաստաթուղթը:
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում:
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան:
Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այդ մասին, ըստ «Reuters», հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
Համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու` Ռուսաստանի որոշումը նա անվանել է «ցինիկ քայլ»։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 ողջ մնացածների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է գործարքից, քանի որ սևծովյան պայմանավորվածություններում Ռուսաստանին վերաբերող մասը չի իրականացվել։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ պարտավորությունների չկատարմանը:
Առանց Ռուսաստանի մասնակցության՝ «սևծովյան նախաձեռնությունը» հուլիսի 18-ից դադարեցնում է իր գործողությունը։
Լեռնային Ղարաբաղը 215 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնուամենայնիվ ցանկանում է շարունակել «հացահատիկի միջանցքի» նախաձեռնությունը։
Անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի արդարադատության նախարարը Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել էր երկիր հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, եթե նրանք չեն վստահում վրացի մասնագետներին:
Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում։
Քիմ Քարդաշյանը և այլք՝ DOLCE & GABBANA-ի ALTA MODA շոուին
Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։
ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Զոհված ծնողների 14-ամյա աղջիկը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այդ որոշումն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը։
Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում Միացյալ Ազգերի կազմակերպության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ Հայաստանի այսօրվա վարչակազմը հրաժարվում է զբաղվել Արցախի հիմնահարցով՝ ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլև՝ որպես բանակցային կողմ:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հեղեղներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։
Ու որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է։