Բաղդադում Շվեդիայի դեսպանատան անձնակազմը ցուցարարների ներխուժման ժամանակ չի տուժել։ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը և շեշտել, որ Իրաքի իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց երկրում գործող դիվանագիտական առաքելությունները։ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է միջադեպը։
Այս շաբաթ, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Ապենինյան թերակղզում կլինեն շոգի նոր ռեկորդներ։
Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաներում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ նույնիսկ Երեւանի նկատմամբ։
ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի լիազորությունները։ Այս մասին հայտնում են Խորհրդի մամուլի ծառայությունից։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի խոսքով` ԵՄ-ին միանալու համար «կպահանջի տարիներ, ոչ թե ժամեր»։
Ուկրաինացի զինվորականները սկսել են ռուսական ուժերի դեմ մարտերում օգտագործել ԱՄՆ-ի կողմից տրամադրված կասետային զինամթերքը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին։ Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքը կիրառել են երկրի հարավ-արևելյան հատվածում՝ փորձելով ճեղքել լավ ամրացված ռուսական դիրքերը, որոնք դանդաղեցնում են ուկրաինական հակահարձակումը։ Բացի առաջնագծի դիրքերից, ակնկալվում է, որ կասետային զինամթերքը […]
Չինաստանի քաղաքացիները անչափ բարձր են գնահատում ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) Հենրի Քիսինջերի ներդրումը Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման գործում։ Այդ մասին հուլիսի 20-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ամերիկացի նախկին դիվանագետի հետ հանդիպմանը Պեկինի Դյաոյույթայ պետական նստավայրում։ «Չինացիները գնահատում են բարեկամությունը, և մենք երբեք չենք մոռանա մեր վաղեմի բարեկամին, Ձեր պատմական ներդրումը չին-ամերիկյան հարաբերությունների […]
Աստվածաշնչյան Գողգոթայի վրա՞ չէր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։ Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում։
Մոհեբին հուլիսի 19-ին հայտնել էր, որ ավազամրրիկի հետևանքներից առնվազն 474 մարդ է տուժել մեկ օրում, նրանցից 30-ը հոսպիտալացվել է:
Մինչ այս 5-օրյա գործադուլ էին արել բժիշկ-ինտերնները։
«Հացահատիկի գործարքի» խզումից հետո Եվրամիությունը ստիպված կլինի ավելացնել Ուկրաինայից ցամաքային ճանապարհով հացահատիկի ներկրումը, չնայած ԵՄ հինգ հարևան երկրի՝ Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի կոչին՝ երկարացնել ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը իրենց շուկաներ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը սարսափելի ներքին խնդիրներ ունի. ես դա չեմ էլ վիճարկում, բայց Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր մեզ համար շատ կարևոր՝ Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմաքաղաքական տանդեմ ձևավորվեց: Ի վերջո, այդ տանդեմն ուղղված է անգլոսաքսոնական ուժերի դեմ, որտեղ առաջնորդներն են Անգլիան և ԱՄՆ-ը՝ հենց այդ հաջորդականությամբ, և նրանց խամաճիկ եվրոպական պետությունները»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիայի Զախարովային այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը հարց ուղղեց սովի ճիրաններում հայտնված արցախահայությանն օդային ճանապարհով հումանիտար օգնություն ուղարկելու մասին.
«Հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Գնդակը հայկական կողմում է»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չէ»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահ զորակազմին 2025թ. Արցախից դուրս բերելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարության վերաբերյալ «Ռիա Նովոստիի» հարցին:
Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։
Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ «հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա»։ Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում»։
Թուրքիայի Կապի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև ստորագրվել է 50,7 միլիարդ դոլարի պայմանագրեր։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կարևոր կայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում։
Բորելը խորհուրդ է տալիս լրացուցիչ միլիարդներ հատկացնել Կիևին զենքի և տեխնիկայի մատակարարման համար։
Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո, 2023 թ․ հուլիսի 15-ին:
Գաուտենգ նահանգի ղեկավարը հայտնել է, որ պայթյունից հետո Յոհաննեսբուրգի մի քանի ճանապարհներ դեռ փակ են։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ հարձակումը չի դիտարկվում որպես ահաբեկչություն, և աշխարհի առաջնությունը կանցկացվի՝ ըստ պլանավորվածի։
Ցուցարարները հավաքվել են Շվեդիայի դեսպանատան մոտ գիշերը ժամը 1-ին, այնուհետև մեկ ժամ անց ներխուժել են դեսպանատան տարածք։
Օդեսայում ռուսական ուժերի հարվածների հետևանքով 4 մարդ է վիրավորվել, քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել։
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն է եղել:
Ակսյոնովը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և խոստացել ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»,- այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն փաստահավաք առաքելությամբ Հայաստանում է եղել 2022 թվականի նոյեմբերին։