Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ։

Այլեւս ոչ մի խոչընդոտ չկա Ադրբեջանի եւ Հայատսնաի միջեւ խաաղության պայմանագրի ստորագրման համար, ասել է Ալիեւը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը «պաշտպանում է տարածաշրջանային խաղաղ օրակարգը, պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար»։

Տեսանյութեր

Լրահոս