Բաժիններ՝

Լարսում սահմանափակումներ կան

Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար մեքենաների համար վերականգնվել է: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ նույն ճանապարահահատվածում ձյան պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում է առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունը իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930