Բաժիններ՝

Եվրախորհրդարանը Զելենսկիի խնդրանքով ներկայացուցչություն կբացի Ուկրաինայում

Եվրախորհրդարանը (ԵԽ) համաձայնել է ներկայացուցչություն բացել Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու և Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար։ Այդ մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Եվրախորհրդարանի բյուրոյի փաստաթղթի համաձայն՝ որոշումը հաստատվել է նոյեմբերի 20-ի երեկոյան և ուղղված է Գերագույն ռադայի հետ հարաբերությունների պարզեցմանը, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի «համապատասխան հանձնաժողովների» հետ նրա կապերի հաստատմանը և վարչական աշխատանքի դյուրացմանը։

Ըստ Euractiv-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն ստեղծելու խնդրանքով դիմել էր ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային, երբ վերջինս մարտին այցելել էր Լվով։ Ըստ փաստաթղթի՝ ԵԽ ներկայացուցչության առկայությունը Կիևում կապահովի, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովները «պարբերաբար տեղեկացված լինեն ընթացիկ խնդիրների և գործընթացների մասին» ոչ միայն Ուկրաինայում, այլև «Արևելյան գործընկերության երկրներում»:

Եվրախորհրդարանը կապի գրասենյակ ունի յուրաքանչյուր անդամ երկրում։ Եվրոպական երկիր չհանդիսացող շատ քիչ երկրներում կան ԵԽ գրասենյակներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս