Ում հետաքրքիր է՝ իմացեք՝ Ուկրաինայում ֆրանսիական բաստիոնները ցածր արդյունավետություն ցույց տվեցին․ Զախարովան` ՀՀ ռազմական գնումների մասին

Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։

Զախարովան, անդրադառնալով հարցին, միամիտ անվանեց ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը։

«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշեց Զախարովան։

Զախարովայի համար առեղծված է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։ Նա նաև շեշտեց, որ ռազմական տեխնիկայի նման «սոլյանկան» երբևէ չի նպաստել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։

Նշենք, որ «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում սկսել է շրջանառվել դեռևս այս տարվա մայիս–հունիս ամիսներին։

Տեսանյութեր

Լրահոս