Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստան է առաքում 40 տոննա հումանիտար բեռ։ Այս մասին հաղորդում է գերատեսչության տարածած հաղորդագրությունը։
«Հումանիտար օգնությունն ուղղված է այն քաղաքացիներին, որոնք հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղի տարածքը», – նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։
«Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և ՌԴ կառավարության պատվերով», – հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում։
Հումանիտար օգնությունը ներառում է սննդամթերք, ծածկոցներ, շարժական էլեկտրակայան։