Այն, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի հետ զենքի մատակարարման պայմանագիր կնքել, ֆրանսիական կողմը հայտարարել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո:
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19 թեկնածու։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ «Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշել են ԿԽՄԿ-ից։ Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում […]
«Գլխավորը, որը փորձել են անել ՀՀ իշխանությունները, դա ռուսական ազդեցության թուլացումն է Հայաստանում, հետևաբար՝ նաև ռեգիոնում, ինչը, բնականաբար, բխում է Ֆրանսիայի շահերից։ Այս ճանապարհին ծագած ամենախնդրահարույց հարցերում էլ Ֆրանսիան աջակցում է ՀՀ իշխանություններին»։
ԱՄՆ-ն որոշել է փակել Հունաստանում գտնվող Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան, որը ստեղծվել էր Բայդենի վարչակազմի օրոք, ինչին դեմ էր արտահայտվել Թուրքիան։
Կիևում փետրվարի 24-ին անցկացվում է «Աջակցել Ուկրաինային» գագաթնաժողովը, որին ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապով միացել են տարբեր երկրների և կառույցների բազմաթիվ ղեկավարներ։
Փետրվարի 6-ին Հաջիզադեն տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունն Ադրբեջանում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ չեղարկվել է Ադրբեջանում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը։ Այս մասին Հաջիզադեն ասել է Trend-ի հետ զրույցում։
Սիյարտոն նաև զգուշացրել էր, որ Հունգարիան փետրվարի 24-ին ԱԳ նախարարների հանդիպմանը հավանություն չի տա Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու որոշմանը։
Հաղորդվում է, որ այսօր կայանալիք կառավարության նիստից հետո Էրդողանը կարող է անդրադառնալ նաև Լավրովի հետ հանդիպման մանրամասներին։
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Այսօրվա փաթեթը ներառում է լրացուցիչ սահմանափակող միջոցներ Բելառուսի նկատմամբ, որոնք արտացոլում են Ռուսաստանի Դաշնության դեմ համաձայնեցված առևտրային պատժամիջոցները, ինչպես նաև այլ միջոցներ, ինչպիսիք են սահմանափակումները, որոնք վերաբերում են ծառայությունների և ծրագրային ապահովման վաճառքին կամ տրամադրմանը, կրիպտոարժութային […]
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան խուզարկել է մարզական մեկնաբան Ալեքսանդր (Սանդրո) Ցնոբիլաձեի տունը և առգրավել համակարգչային տեխնիկա։ Խուզարկության ավարտից հետո դեպքի վայրում ներկա լրատվամիջոցներին ՀՔԾ-ի քննիչը հայտնել է, որ մեղադրանքի մասին խոսք չկա, խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա՝ ընթացող հետաքննության շրջանակներում։
Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Մերցի պահպանողական դաշինքին, հաջորդում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, ապա Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերջին հարցազրույցում արված հայտարարությանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին հակամարտող կողմերի մասնակցությամբ։
Պուտինն ու Սի Ծինփինը ընդգծել են, որ ռուս-չինական արտաքին քաղաքական կապը համաշխարհային գործերում ամենակարևոր կայունացնող գործոնն է և արտաքին ազդեցության ենթակա չէ։
Թուրքիան գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների խաչմերուկում, ինչն այն դարձնում է սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջաններից մեկը։
Նախնական տվյալներով՝ խոսքը միայն նյութական վնասների մասին է, զոհեր և վիրավորներ չկան։
Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցությանը՝ «3+3» հարթակի շրջանակներում
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Միխայիլ Գալուստյանը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին հաղորդումներն անհանգստություն են առաջացնում։
Խոսքը վերաբերում է Eurasia Daily տեղեկատվական կայքին, News Front գործակալությանը, SouthFront կայքին, RuBaltic լրատվական հարթակին, Lenta ինտերնետ հրատարակությանը, «Զվեզդա» հեռուստաալիքին, Fondsk-ին և Ռազմավարական մշակույթի հիմնադրամին:
«ՀՀ իշխանությունների կողմից առաջ մղվող եվրաինտեգրման ճանապարհը քարոզչություն է հստակ ներքաղաքական նպատակներով»,- այս մասին այսօր «ԵՄ, թե ԵԱՏՄ, Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի պայմաններում» վերտառությամբ քննարկման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը։
ՌԴ-ն ռազմակшն գործողությունները կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ բանակցությունները տան Մոսկվային բավարարող արդյունք. ՆԱՏՕ-ի հարցով պետք է լինի երկաթբետոնե համաձայնություն
Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեղմացումը կվերաբերի տրանսպորտին, էներգետիկային և բանկային ոլորտին
Կիևում Ուկրաինային աջակցության միջազգային գագաթնաժողովի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն 3,5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ է տրամադրում Կիևին, որը տեղ կհասնի արդեն մարտին։
Տեղեկությունների համաձայն՝ Գազայի դպրոցների ավելի քան 85%-ը վնասվել կամ ավերվել են իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։
Ցանկացած ծրագիր առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի պարզապես չի աշխատի, այդ պատճառով մեզ հետ հարկավոր է հաշվի նստել