Բաժիններ՝

Թուրքիան գտնում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին երկու կողմերի մասնակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին հակամարտող կողմերի մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆիդանն այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Մենք կարծում ենք, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին երկու կողմերի մասնակցությամբ»,-ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին և իր հարկի տակ ընդունել բանակցությունները։ Փետրվարի 17-ին ԱՄՆ և ՌԴ պատվիրակությունները Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով բանակցություններ էին անցկացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։  

Ուկրաինան բանակցություններին չէր մասնակցել, իսկ այդ  երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի ընդունի որևէ որոշում կամ պայմանավորվածություն, որը կկայացվի առանց Ուկրաինայի մասնակցության։   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս