429 անձ անհայտ կորած է համարվում 2020–23 թթ հակամարտության սրացումների արդյունքում. ԿԽՄԿ

Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

«Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշել են ԿԽՄԿ-ից։

Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և Գորիսի իրենց գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։

62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ–ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։
Բացի այդ, 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։

Կարդացեք նաև

«ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեից հիշեցրել են, որ իրենց աջակցությամբ 3 անձ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել:

Տեսանյութեր

Լրահոս