Բաժիններ՝

Իսպանիան 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Իսպանիան մտադիր է 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այս մասին փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելու 3-րդ տարելիցի օրը, հայտնել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը։

«Ուկրաինան պետք է հասնի արդար և տևական խաղաղության։ Դրանից են կախված բոլոր եվրոպացիների՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ազատությունը, անվտանգությունը և ապագան։ Այդ պատճառով ես հենց նոր Կիևում հայտարարեցի, որ Իսպանիան 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի ուկրաինացի ժողովրդին», – գրել է նա X սոցցանցում։Միևնույն ժամանակ նա նշել է, որ «միայն դիվանագիտությունը բավարար չէ. այն անհրաժեշտ է համատեղել ուժի և միասնության հետ»։

Կիևում փետրվարի 24-ին անցկացվում է «Աջակցել Ուկրաինային» գագաթնաժողովը, որին ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապով միացել են տարբեր երկրների և կառույցների բազմաթիվ ղեկավարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728