
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը «3+3» հարթակի շրջանակներում

Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցությանը՝ «3+3» հարթակի շրջանակներում։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում»,- ընդգծել է Լավրովը։