
Կալասը կարծում է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համաձայնությունները չեն գործի առանց ԵՄ-ի հավանության

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված խաղաղության համաձայնությունները չեն գործի, մինչև դրանց հավանություն չտան ԵՄ-ն և Ուկրաինան։ Այս մասին նա հայտարարել է՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։
«Ցանկացած ծրագիր առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի պարզապես չի աշխատի, այդ պատճառով մեզ հետ հարկավոր է հաշվի նստել», – ասել է Կալասը: