
Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը, ենթադրվում է, վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Flightradar թրեքինգային ծառայությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել «Ֆորտ- Լոդերդեյլ» միջազգային օդանավակայանից և վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։
«Պուլկովո»-ի օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հաստատել է այն ինքնաթիռի ժամանման փաստը, որում եղել է ամերիկացի պատվիրակը։
«Այո, դա ճիշտ է»,- գործակալության զրուցակիցը պատասխանել է համապատասխան հարցին։Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Ուիթքոֆն ուղևորվել է Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպելու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ուիթքոֆն ավելի վաղ Ռուսաստան էր ժամանել և Պուտինի հետ հանդիպել մարտի 13-ին։ Իսկ փետրվարին Թրամփի բանագնացը Մոսկվա էր գնացել՝ ամերիկացի բանտարկյալ Մարկ Ֆոգելին հայրենիք վերադարձնելու։