Բաժիններ՝

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ Դուշանբեում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունն՝ արված Ալմաթիում անցկացվող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ 

«Ընդունվել է որոշում Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2025թ. հոկտեմբերի 9-ին Դուշանբեում անցկացնելու մասին»,- ասել է Լեբեդևը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը նիստ է անցկացրել նեղ կազմով։ Ավելի ուշ սկսվել է հանդիպումն ընդլայնված կազմով։

Հայաստանը նիստում ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին Թուրքիայում է՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930