Բաժիններ՝

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատել են արտաքին սահմանների շուրջ համագործակցության ծրագիրը

ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ, Համակարգող ծառայության նախագահ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։

«Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով…. հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը հաջորդ միջնաժամկետ հեռանկարի ծրագրի նախագիծը», – ասել է նա։

Նախագիծը հաստատվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընդլայնված նիստում։

Ալմաթիում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930