Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Ալմաթիում նեղ կազմով մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

Նիստի սկսվելուց առաջ դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներին ձեռքսեղմումով դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։

Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նիստից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930