
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար

Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի իշխանությունները մտադիր են 580 միլիոն դոլար հատկացնել Կիևին անօդաչու թռչող սարքերի համար:
Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու երկրներն Ուկրաինայի աջակիցների հանդիպմանը, որն ապրիլի 11-ին Բրյուսելում տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախագահությամբ, 450 միլիոն ֆունտ ստեռլինգի (580 միլիոն դոլար) համատեղ փաթեթ կներկայացնեն առկա ֆինանսավորման աղբյուրներից։
«Մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել խաղաղությունը, մոռանալով պատերազմի մասին, այդ իսկ պատճառով միջոցառումների այսօրվա խոշոր փաթեթը կմեծացնի աջակցությունը Ուկրաինայի պայքարին առաջնագծում», – հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Միջոցառումների փաթեթը կօգնի նաև ֆինանսավորել փոխադրամիջոցների և սարքավորումների վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը, նշում է գործակալությունը։