Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով՝ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը 90 օրով հետաձգելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaire Index) տվյալները։

ԱՄՆ ղեկավարի որոշմանը հետևել է բաժնետոմսերի արժեքի աճ, որից ամենից շատ վաստակել է Իլոն Մասկը։ Նրա  կապիտալն ավելացել է 36 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը 23%-ով բարձրացել է:

Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճել է 26 մլրդ դոլարով, իսկ Nvidia տեխնոլոգիական ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգինը՝ 15,5 մլրդ դոլարով։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր զուտ կապիտալի աճը 304 միլիարդ դոլարով դարձել է ռեկորդային «Միլիարդատերերի ինդեքսի» ամբողջ պատմության ընթացքում։

Նախորդ՝ 233 միլիարդի դոլարով աճի ռեկորդը գրանցվել է 2022 թ. մարտին այն բանից հետո, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառնությունները, բարձրացրել է բազային տոկոսադրույքը:

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր 185 երկրներից և տարածքներից արտադրանքի համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 5-ին ուժի մեջ են մտել 10%-ի չափով բազային ունիվերսալ մաքսատուրքերը, ապրիլի 9-ին՝ անհատական ​​մաքսատուրքերը:

Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումն այն երկրների նկատմամբ, որոնք բանակցություններ վարելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն ներմուծման 10%-ի չափով մաքսատուրքեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս