Բաժիններ՝

Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածներից 25 մարդ է զոհվել

Հնդկաստանի արևելյան Բիհարի նահանգում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։

Այս մասին հաղորդում է Press Trust of India գործակալությունը։

Նահանգի գլխավոր նախարարի գրասենյակի հրապարակած հայտարարության համաձայն՝ Նալանդի շրջանում հայտնել են 18 զոհի մասին, ևս մի քանի մարդ զոհվել է այլ շրջաններում։

Միևնույն ժամանակ, տեղական քաղաքական կուսակցություններից մեկի՝ Rashtriya Janata Dal-ի առաջնորդ Թեջաշվի Յադավը X սոցիալական հարթակում հայտնել է, որ ապրիլի 10-ին տարերքը տարածաշրջանում ավելի քան 50 մարդու կյանք է խլել։

«Ես խորապես վշտացած եմ Բիհարում փոթորկի, անձրևի, կայծակի, ծառերի տապալման և պատերի փլուզման տարբեր միջադեպերի հետևանքով ավելի քան 50 մարդու ողբերգական մահվան կապակցությամբ», – գրել է նա։ ։

Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Բիհարում կայծակի հարվածներից ևս 13 մարդ էր զոհվել։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարել նահանգի որոշ շրջաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս