
Եվրամիության ղեկավարները հուլիսն կայցելեն Չինաստան. SCMP

Եվրոպական միության պատվիրակությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, պլանավորում է այցելել Պեկին՝ ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողով անցկացնելու համար:
Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:
Հրատարակությունը գրում է, որ գագաթնաժողովը Պեկինում անցկացնելու որոշումը պայմանավորված է այն բանով, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «դժկամությամբ է ուղևորություններ կատարում Բրյուսել, ուստի Կոշտան և ֆոն դեր Լայենը համաձայնել են, որ եթե իրենք ցանկանում են հանդիպել Չինաստանի ղեկավարի հետ, պետք է ուղևորվեն Պեկին»։
Թերթը նշում է, որ հանդիպման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, «սակայն ԵՄ-ի առաջնորդների՝ ուղևորություն կատարելու պատրաստակամությունը վկայում է Պեկինի հետ փոխգործակցությունը վերսկսելու լուրջ ջանքերի մասին այն դեպքում, երբ միության հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, փաստորեն, անկում են գրանցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման և ռուս-ուկրաինական հակամարտության հարցում նրա դիրքորոշման պատճառով։