Արցախում նախօրեին թեստավորված քաղաքացիների հետազոտության արդյունքները հայտնի են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

✅ Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից:

✅ Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:

? Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/131698091804313/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930